Ավելի վատ վիճակում ենք, քան 2013-ին, բայց մեծ հույս ունեմ, որ ՀՀ-ԵՄ համաձայնագիրը կստորագրվի

Վերջին շրջանում քննարկվում է ՀՀ-ԵՄ միջև փաստաթղթի ստորագրման հավանականությունը: Հայաստանը և Եվրամիությունը բանակցում են նոր փաստաթղթի շուրջ, և ՀՀ-ում ԵՄ դեսպան Սվիտալսկին հայտարարել է, որ փաստաթղթի ստորագրման թիրախային ամսաթիվը նոյեմբերն է: Թեմայի շուրջ զրույցում «Առաջին լրատվական»- ը ՄԱՀՀԻ-ի տնօրեն, քաղաքագետ Ստեփան Սաֆարյանից հետաքրքրվեց, թե արդյոք վերջին տարիներին հասարակության հետ բավարար աշխատանք տարվե՞լ է, որպեսզի չկրկնվի 2013թ.-ի պատմությունը, երբ մեկ գիշերվա մեջ որոշում կայացվեց՝ ԵՄ հետ Ասոցացման պայմանագիրը չստորագրվեց, և Հայաստանը դարձավ ԵՏՄ անդամ: Քաղաքագետն ընդգծեց, որ, ցավոք, բավարար աշխատանք չի տարվել. «Հակված եմ մտածելու, որ համաձայնագիրը նոյեմբերին կստորագրվի, բայց հիմա մենք նույնիսկ ավելի վատ վիճակում ենք, ավելի վատ հասարակական-քաղաքական մթնոլորտ ունենք, քան 2013-ին»: «Այժմ մենք չունենք հստակ տեսլական»,- նշեց Ս. Սաֆարյանը՝ հավելելով, որ չունենք նաև այն քաղաքական միավորը, որը կդնի բարձր նշաձող և իր հետևից կտանի նվազագույն տեսլական ունեցող քաղաքական և հասարակական շրջանակներին:   Մանրամասները՝ տեսանյութում: