Հրաժարականի խնդիր չկա, ինքն էլ շատ լավ աշխատում է․ Ընդդիմադիր պատգամավորը գոհ է վարչապետից

«Շատ հարցեր կան, որ պետք է կողմ լինենք, շատ հարցեր էլ կան, որ պետք է դեմ լինենք: Մասնավորեցման այս ծրագրին դեմ ենք»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Նապոլեոն Ազիզյանը՝ անդրադառնալով կառավարության՝ 47 ընկերությունների մասնավորեցման որոշմանը: Արդյոք վարչապետը պե՞տք է  հրաժարական տա, կա՞ դրա համար պատճառ՝ Նապոլեոն Ազիզյանը ասաց, որ այս հարցին հիմա չի պատասխանի: «Հրաժարականի խնդիր չկա, ինքն էլ շատ լավ աշխատում է»,- ասաց նա: Կառավարության մասնավորեցման ծրագիրը, ըստ նրա, երկու նպատակ ունի՝ կամ բյուջեն լցնելու, կամ գույքերին տիրանալու խնդիր կա: Հարցին՝ 2018-ին եթե Սերժ Սարգսյանի թեկնածությունը լինի վարչապետի պաշտոնում, «Ծառուկյան» դաշինքը արդյոք կսատարի՞ նրան, Նապոլեոն Ազիզյանը արձագանքեց. «Ընկաք հոռետեսության գիրկը, ես եթե-ներին չեմ պատասխանում»: Մանրամասները՝ տեսանյութում: