Խոստացած ներդրումները չեն ստացվելու, բայց կառավարության հրաժարականը չենք պահանջում. Արամ Գ. Սարգսյան

Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանն այն կարծիքին է, որ այս կառավարությունը չի հաջողելու, խոստացված ներդրումները կյանքի չեն կոչվելու: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Արամ Սարգսյանը նշեց, որ ցանկացած լավ նախաձեռնություն պատնեշի է հանդիպելու, քանի որ գործող համակարգը օլիգարխիկ է, կոռուպցիոն է և շատ վնասակար Հայաստանի համար: «Այս համակարգում ընդամենը կարելի է փոփոխություններ մտցնել՝ կոսմետիկ բնույթի, որովհետև էությունը հետևյալն է՝ գերհարուստների և սովորական մարդկանց միջև տարբերությունն ահռելի է, և այդ պայմաններում, եթե դուք նրանց շահերին չեք կպչում, դուք ոչ մի խնդիր չեք լուծում, եթե դուք ստվերը չեք կրճատում, ուրեմն դուք խնդիրը  չեք կարողանում լուծել»,- ասաց նա՝ հավելելով, որ իրենք չեն պահանջում կառավարության հրաժարականը: