Նա ինձնից մեծ է, ես նրա մանկության մասին չեմ կարող բան ասել. Լևոն Սարգսյանը եղբոր՝ Սերժ Սարգսյանի մասին

Աստվածաբանության ֆակուլտետի Հայ եկեղեցու պատմության և եկեղեցաբանության ամբիոնի վարիչ Լևոն Սարգսյանը, որը Սերժ Սարգսյանի եղբայրն է, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց՝ նա երբևէ քաղաքականությամբ չի զբաղվի: Հարցին՝ ինչ կանի Սերժ Սարգսյանը 2018-ի ապրիլին, երբ կլրանա նրա պաշտոնավարման ժամկետը, Լևոն Սարգսյանը պատասխանեց. «Խնդրում եմ հարցն ուղղել իրեն, ես այդպիսի հարցերի չեմ կարող պատասխանել»: Նա նշեց, որ քաղաքականություն չի մտնի նրա համար, որովհետև ցանկություն և հակում չունի, և այն, ինչով ինքը զբաղվում է, իրեն լիովին բավարարում է: Արդյո՞ք Սերժ Սարգսյանը փոքրուց քաղաքականությամբ զբաղվելու ցանկություն ունեցել է հարցադրմանն էլ արձագանքեց. «Մանկուց դժվար, որովհետև նա ինձնից մեծ է, ես նրա մանկության մասին չեմ կարող բան ասել»:   Ամբողջությամբ՝ տեսանյութում: