Եկեղեցական ներկայացուցչական VI ժողովին Աթեշյանը մեկուսացել էր բոլորից

Այսօր բարձր նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում իր քառօրյա աշխատանքը սկսեց Եկեղեցական-ներկայացուցչական վեցերորդ ժողովը, որին ներկա էր նաև Պոլսո Հայոց պատրիարքական նախկին փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը: Նկատելի է, որ Արամ սրբազանը առանձնացած էր բոլորից, ընդմիջմանը նա մենակ ու վրդովված գնաց ճաշի, վերդարձավ դարձյալ մենակ: