Փրկարարները հոսպիտալացրել են երևանյան բակում ընկած քաղաքացուն. նա ԲԿ-ում մահացել է

Փրկարարները հոսպիտալացրել են երևանյան բակում ընկած քաղաքացուն. նա ԲԿ-ում մահացել է

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն մայիսի 26-ին, ժամը 12:02-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նելսոն Ստեփանյան փողոցի թիվ 1 շենքի բակում ընկած քաղաքացի կա (հավանաբար ընկել է շենքից). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: ԱԻՆ կայքը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ քաղաքացին (Մ. Խ.) Ն. Ստեփանյան փողոցի թիվ 1 շենքի բնակարաններից մեկի բնակիչ է: Փրկարարները քաղաքացուն մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը հոսպիտալացվել է «Սրբ. Գր. Լուսավորիչ» ԲԿ, որտեղից ճշտվել է, որ քաղաքացին մահացել է: Փրկարարները բացել են բնակարանի դուռը. ներսում ոչ-ոք չի եղել: Իրականացրել են ասֆալտի լվացման աշխատանքներ: