Բեմադրություն է և թատրոն, ռեժիսորը Սերժ Սարգսյանն է. Փոստանջյան

«Այս ամբողջ գործընթացն ապօրինի է»,- անդրադառնալով Ժիրայր Սէֆիլյանին առաջադրվող մեղադրանքին և ձերբակալությանը՝ նշեց «Երկիր ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանը և հավելեց. «Այս ամենը նախաձեռնվել է հենց Բաղրամյան 26-ից, և այս ապօրինությունների նախաձեռնողը Սերժ Սարգսյանն է: Անդրադառնալով հարցին, թե ինչու հետաձգվեց Ժ. Սեֆիլյանի դատական նիստը, Փոստանջյանը նշեց. «Հասկանալի չէ, թե ինչու հետաձգեցին: Սա բեմադրության մի մասն է, և այդ մասին երևի պետք է հարցնել սցենարի հեղինակին՝ Սերժ Սարգսյանին» : Հարցին՝ սպասելի՞ էր, թե ոչ, որ դատական նիստը հետաձգելու որոշում կկայացվի, Փոստանջյանը պատասխանեց. Սա թատրոն է, թատրոնն ունի իր սցենարը և իր ռեժիսորը, որը Սերժ Սարգսյանն է: Մեր խնդիրն է գործել այլ տիրույթում, ոչ թե այս թատրոնի ներքո գործել, այլ ինքնակազմակերպվել և քաղաքական հստակ պայքար տանել»: Մանրամասները՝ տեսանյութում: