Երևանը և Բաքուն համաձայնության են եկել հարցերից մեկի շուրջ. Պոպով

Երևանը և Բաքուն համաձայնության են եկել հարցերից մեկի շուրջ. Պոպով

Միջնորդները կարողացել են պայմանավորվածություն ձեռք բերել Երևանի և Բաքվի հետ՝ միջազգային դիտորդների թիվը յոթով ավելացնելու մասին: Այս մասին APA գործակալությանը տված հարցարզրույցում ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովը: «Միևնույն ժամանակ դեռևս պահպանվում են դետալների վերաբերյալ տարաձայնությունները, որոնց թվում են՝ դիտորդների տեղակայման վայրի, նրանց գործունեության ֆինանսավորման կարգի և տեխնիկական այլ հարցերի շուրջ»,-ասել է Պոպովը: Նրա խոսքով՝ այդ հարցերի լուծմամբ այժմ զբաղվում է ԵԱՀԿ-ում նախագահող Ավստրիան Կազմակերպության քարտուղարության համապատասխան կառույցների, ինչպես նաև կողմերի ներկայացուցիչների հետ: Արցախյան հակամարտության գոտում դիտորդների թվի ավելացման հարցը քննարկվել էր դեռևս 2016թ. Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանը: