«Մահ ռեժիմին». Սեֆիլյանին և մյուսներին դատարանում դիմավորեցին ծափահարություններով

Ժիրայր- Ժիրայր», «ա-զա-տու-թյուն» «մահ ռեժիմին» այս բացականչություններով և ծափահարություններով այսօր մեկնարկեց Ժիրայր Սեֆիլյանի դատական նիստը։ Հիմնադիր խորհրդարանի անդամ, Շուշիի առանձնակի գումարտակի ղեկավար, «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման առաջնորդ Ժիրայր Սէֆիլյանի գործով դատական առաջին նիստը կայացավ մայիսի 26-ին Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում: Նիստը ընթացավ աղմուկի ներքո է, ապակեպատ դահլիճից չէր լսվում Սեֆիլյանի և մյուսների ձայնը, ինչը հարուցեց ներկաների դժգոհությունը։ Բացի Ժիրայր Սեֆիլյանից, այս գործով անցնում է նաև Գևորգ Սաֆարյանը, Հրայր Թոփչյանը, Սասունիկ Կիրակոսյանը, Հովհաննես Պետրոսյնաը, Գալուստ Գրիգորյանը և Ներսես Պողոսյանը։ Նիստը հետաձգվեց. Սեֆիլյանի գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունիսի 13-ը: Հիշեցնենք՝ Ժիրայր Սեֆիլյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 35/225-րդ հոդվածի 1-ին մասով, 35/219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է 2015թ. ապրիլի 24-ին Երևանում բռնություն գործադրելով, իշխանության ներկայացուցիչին զինված դիմադրություն ցույց տալու միջոցով հասարակության  անվտանգությունը վտանգող զանգվածային անկարգություններ հրահրելու և կազմակերպելու մեջ: