Երևանը՝ ռուսների համար ամենաէժան զբոսաշրջային ուղղությունների ցանկում

Երևանը՝ ռուսների համար ամենաէժան զբոսաշրջային ուղղությունների ցանկում

Բրիտանական British Standards Institution ստանդարտների ինստիտուտի BSI Group զբոսաշրջային օպերատորը կազմել է քաղաքների ցանկը, որոնք այս ամառ կլինեն ամենաէժան զբոսաշրջային ուղղությունները Ռուսստանի բնակիչների համար: Ինչպես հաղորդում է Lenta-ն, ցուցակի երկրորդ հորիզոնականում հայտնվել է Երևանը: Ռուսների համար ամենաէժան զբոսաշրջային ուղղությունը Բելառուսի մայրաքաղաք Մինսկն է: Այստեղ երեք օր 3-աստղանի հյուրանոցում մնալը, օդանավակայանից հյուրանոց և հետ տեղափոխությունը, էքսկուրսիաները կարժենան մոտավորապես 18.5 հազար ռուբլի: Վարկանիշի երկրորդ տեղը զբաղեցրել է Երևանը, որտեղ այցելելու համար Ռուսաստանի բնակիչներին անհրաժեշտ է շուրջ 22.8 հազար ռուբլի: Գումարի մեջ ներառված են չվերթի, բնակվելու ծախսերը (3-աստղանի հյուրանոց) և այլ ծառայությունների արժեքը: Երրորդ հորիզոնականում է Չեխիայի մայրաքաղաք Պրահան, որտեղ հանգստանալու համար ռուսաստանցիները կվճարեն մոտ 22.9 հազար ռուբլի, որին հաջորդում է Թբիլիսին (23.5 հազար ռուբլի), Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտը (23.8 հազար ռուբլի), Իտալիայի մայրաքաղաք Հռոմը (25.7 հազար ռուբլի): Աղյուսակը եզրափակում է Լոնդոնը (32.8 հազար ռուբլի):