Անչափահասները ավտոմեքենա են վարել. ՃՈ-ն մեքենաները տեղափոխել է հատուկ պահպանվող տարածք

Անչափահասները ավտոմեքենա են վարել. ՃՈ-ն մեքենաները տեղափոխել է հատուկ պահպանվող տարածք

«Վերջին զանգի» հանդիսությունների շրջանակներում՝ ճանապարհային ոստիկանության ծառայողների իրականացրած միջոցառումների ընթացքում ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 21 տրանսպորտային միջոց (4-ը՝ Երևան քաղաքում, 17-ը՝ մարզերում): Այս մասին  տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: Նշված 21 ավտոմեքենաներից 7-ը վարել են անչափահասներ, 13 ավտոմեքենաների պատուհաններից կախված են եղել երեխաներ, մեկ ավտոմեքենա եղել է առանց պետհամարանիշի: