«Անմոռանալի էր». Լևոն Մկրտչյանը հիշեց իր «Վերջին զանգը»

ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Լևոն Մկրտչյանն այսօր Երևանի թիվ 54 դպրոցում մասնակցեց «Վերջին զանգի» արարողությանը: Բոլորի համար այս օրը հուզիչ է, որովհետև ամփոփում է մի սերնդի մուտքը դեպի կյանք: Լրագրողների հետ զրույցում ասաց Լևոն Մկրտչյանը: Նա նշեց, որ դասընկերների հետ մինչ օրս կապ պահպանում է: Նախարարը հիշեց իր  անմոռանալի «Վերջին զանգը», որը 114-րդ դպրոցում էր, և նշեց, որ միջոցառման ավանդույթը գրեթե չի փոխվել: Կրթության և գիտության նախարարը հաստատեց, որ այս ընթացքում նախարարության Թեժ գծին ստացել են ահազանգեր, սակայն դրանք ավելի քիչ են, քան նախորդ տարի: Նրա խոսքով՝ ծնողները չեն հաստատել դրամահավաքի փաստերը». «Ահազանգեր եղել են, սակայն դրանցից ոչ մեկը չի հաստատվել: Մանրամասները՝ տեսանյութում: