Պարզվել է Վաշինգտոնում հայերի, քրդերի վրա հարձակում գործած թուրքերից մեկի ինքնությունը

Պարզվել է Վաշինգտոնում հայերի, քրդերի վրա հարձակում գործած թուրքերից մեկի ինքնությունը

Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան մոտ ծեծի ենթարկված Լյուսի Ուսոյանը ճանաչել է իր վրա հարձակում գործած տղամարդուն: Այս մասին նա պատմել է The Daily Caller պարբերականին: Նայելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմնակիցների լուսանկարները՝ Լյուսին ճանաչել է տղամարդուն, որը մի քանի անգամ հարվածել է իրեն, և գտել է սոցցանցերում: «Յըլդըրըմը՝ Նյու Ջերսիում շինարարական ընկերության սեփականատեր է: Ճաղատ գլխով և սպիտակ վերնաշապիկով տղամարդն անըդհատ երևում է տեսաձայնագրությունում: Երևում է՝ ինչպես են Յըլդըրըմը և այլ տղամարդիկ հարվածում ինձ այն ժամանակ, երբ ընկած էի գետնին: Նա նաև այն մարդկանց թվում էր, որոնք դաժան ծեծի ենթարկեցին քուրդ Սեիդ Դերսիմին, վերջինս ևս ճանաչել է այդ տղամարդուն»,-ասել է Լյուսին: Պարզվել է նաև խաղաղ ցուցարարների վրա հարձակում գործած մեկ այլ թուրք ազգայնականի ինքնությունը. նա գործարար, Turkish American Steering Committe կազմակերպության ղեկավար Մուստաֆա Թունչերն է: