Մամեդյարովը՝ արցախյան հակամարտության կարգավորման մասին

Մամեդյարովը՝ արցախյան հակամարտության կարգավորման մասին

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը Նյու Յորքում ադրբեջանական հանրապետության օրվան նվիրված միջոցառմանն անդրադարձել է արցախյան հակամարտության կարգավորմանը: Այս մասին հաղորդում է Interfax գործակալության ադրբեջանական ծառայությունը: Մամեդյարովի խոսքով՝ Ադրբեջանը հակված է արցախյան հակամարտության քաղաքական կարգավորմանը: Նա միևնույն ժամանակ նշել է, որ կարգավորումը պետք է լինի «տարածքային ամբողջականության, միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիության» շրջանակներում: Արտգործնախարարը նաև ասել է, որ «Ադրբեջանը ղարաբաղյան հակամարտության շուտափույթ լուծման ամենաշահագրգռված կողմն է»: «Դա թույլ կտա խաղաղություն, կայունություն և զարգացում բերել մեր տարածաշրջան»,-հավելել է նա: