ՌԴ-ում աշխատող ղրղըզ միգրանտները ռեկորդային գումար են փոխանցել իրենց ընտանիքներին

ՌԴ-ում աշխատող ղրղըզ միգրանտները ռեկորդային գումար են փոխանցել իրենց ընտանիքներին

Ռուսաստանի տարածքում աշխատող ղրղըզ աշխատանքային միգրանտները ընթացիկ տարվա երեք ամիսներին հայրենիք են փոխանցել ռեկորդային գումար՝ 433 միլիոն ԱՄՆ դոլար: Ինչպես հաղորդում է Gazeta-ն, այս մասին վկայում են հանրապետության Ազգային բանկի տվյալները: Նշվում է, որ փոխանցված գումարի չափը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 67 տոկոսով: Միևնույն ժամանակ աճել է նաև Ղրղըզստանից Ռուսաստան փոխանցումները. 2016թ. առաջին եռամսյակում այն կազմել է 70 միլիոն դոլար, իսկ 2017-ին՝ 85.8 միլիոն: