2017-ի աշնանը Սարգսյան-Ծառուկյան տանդեմին դեմ դուրս կգա Կարապետյանների և Հովիկ Աբրահամյանի տանդե՞մը. «Ժամանակ»

2017-ի աշնանը Սարգսյան-Ծառուկյան տանդեմին դեմ դուրս կգա Կարապետյանների և Հովիկ Աբրահամյանի տանդե՞մը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. ««Չի բացառվում, որ 2017-ի աշնանը իշխանության համար պայքարի ամենաթեժ փուլում Սերժ Սարգսյան-Ծառուկյան տանդեմին դեմ դուրս գա Կարեն Կարապետյան-Սամվել Կարապետյան-Հովիկ Աբրահամյան տանդեմը։ Մեր տեղեկություններով՝ Գագիկ Ծառուկյանը Սերժ Սարգսյանին քանիցս հավաստիացրել է, որ իշխանության համար պայքարում աջակցելու է միայն մեկ մարդու, ու այդ մարդը՝ Սերժ Սարգսյանն է։ Ծառուկյանին «իրենցով անելու» բոլոր փորձերը ներիշխանական դաշտերից անհաջողության են մատնվել։ Սամվել Կարապետյան-Հովիկ Աբրահամյանը հանդիպումների արդյունքը եղավ այն, որ վերջերս «Ժամանակ»-ի թղթակցի հետ զրույցում Հովիկ Աբրահամյանը դրական գնահատեց Կարեն Կարապետյանի կառավարության աշխատանքը, մի փաստ, որը ուշադրության չարժանացավ, բայց շատ կարեւոր էր հենց այս հնարավոր տանդեմի տեսանկյունից եւ կոնտեքստում»։