Հռոմում Իվանկա Թրամփն ուշագրավ պատմության մեջ է հայտնվել

Հռոմում Իվանկա Թրամփն ուշագրավ պատմության մեջ է հայտնվել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դուստրը՝ Իվանկա Թրամփը, Հռոմում ուշագրավ պատմության մեջ է ընկել: Իվանկան ամուսնու հետ ճաշելու է գնացել Իտալիայի մայրաքաղաքի հայտնի ռեստորաններից մեկում, որտեղ տեսնելով կախված Լացիո ակումբի լեգենդ Ջորջիո Կինալյայի նկարը, մտածել է, թե սրբապատկեր է իր առջև կախված: Նա ռեստորանի սեփականատիրոջից հետաքրքրվել է՝ որ սուրբն է պատկերված այնտեղ: «Նա սուրբ չէ, այլ «Լացիո»-ի մեծ չեմպիոն»,-պատասխանել է ռեստորանի սեփականատերը: Լուսանկարում պատկերված է եղել Ջորջիո Կինալյան, որը Լացիո հռոմեական ֆուտբոլային ակումբում խաղացել է 1969-1976 թվականներին և դարձել հարյուրավոր գոլերի հեղինակ: