ՀՀԿ-ում Նաղդալյանին կամաց-կամաց մեկուսացնում են. դրա դիմաց ի՞նչ «փոխհատուցում» են տվել. «ՉԻ»

ՀՀԿ-ում Նաղդալյանին կամաց-կամաց մեկուսացնում են. դրա դիմաց ի՞նչ «փոխհատուցում» են տվել. «ՉԻ»

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ԱԺ-ում ավարտվել է աշխատասենյակների համար կռիվը : Հատկանշական է փաստը, որ ԱԺ երեք մշտական հանձնաժողովները վերացնելուց հետո խորհրդարանի նոր մասնաշենքում ազատվել է 3 մեծ աշխատասենյակ՝ ընդունարանով, հանգստի սենյակով: Այդ աշխատասենյակներից մեկը հիմա ԱԺ աշխատակազմի ղեկավար Արա Սաղաթելյանինն է, նա հին մասնաշենքի երրորդ հարկի նախկին աշխատասենյակը զիջել է Միքայել Մելքումյանին» Իսկ ահա մյուս երկու աշխատասենյակներում ՀՀԿ խմբակցության երկու պատգամավորներ են՝ ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը եւ ԱԺ նախկին փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: Եթե ԱԺ նախկին նախագահին ճոխ աշխատասենյակ ապահովելը հասկանալի է, ապա Հերմինե Նաղդալյանի դեպքում անհասկանալի է: Չնայած, մեր աղբյուրների փոխանցմամբ, մեծ աշխատասենյակը նրան տրվել է որպես փոխհատուցում: Բանն այն է, որ Հերմինե Նաղդալյանը ծանր է տանում փաստը, որ կուսակցությունում իրեն կամաց-կամաց մեկուսացնում են, նախ ՀՀԿ համամասնական ցուցակում նա կանանց մեջ երրորդն էր՝ զիջելով Արփինե Հովհաննիսյանին և ընդամենը 2012 թվականին ՀՀԿ շարքերն անցած Մարգարիտ Եսայանին: Դրանից հետո փաստորեն Նաղդալյանը ոչ միայն ԱԺ փոխնախագահ չդարձավ, այլև նույնիսկ ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահ չնշանակվեց: Ու որպեսզի ՀՀԿ-ն չկորցնի իր ծանր հրետանին, Նաղդալյանին սիրաշահելու համար մեծ աշխատասենյակ է տրվել»:   Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում