ԱՄՆ նախագահը պետք է կանգնի առաջին շարքում. Չեռնոգորիայի վարչապետը՝ Թրամփի հետ միջադեպի մասին

Չեռնոգորիայի վարչապետ Դուշկո Մարկովիչը բնական է համարում իրավիճակը, երբ մերիկացի առաջնորդը կանգնում է առաջին շարքում: Ինչպես հաղորդում է Associated Press գործակալությունը, այս կերպ Մարկովիչը մեկնաբանել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին տեղի ունեցած միջադեպը, երբ Թրամփը կոպտորեն հրել է իրեն, որպեսզի կանգնի առաջին շարքում: «Իրականում ես դրա վրա ուշադրություն չէի դարձրել: Ավելի ուշ տեսա սոցցանցերում արձգանքները, այստեղ նեղանալու ոչինչ չկա»,-ասել է Մարկովիչը լրագրողներին գագաթնաժողովից հետ: Նեղանալու փոխարեն Մարկովիչն օգտվել է հնարավորությունից և շնորհակալություն է հայտնել Թրամփին ՆԱՏՕ-ին Չեռնոգորիայի անդամակցությանն աջակցելու համար: Սպիտակ տունը ևս արձագանքել է միջադեպին: Մամուլի խոսնակ Շոն Սփայսերը նշել է, որ լուսանկարվելու համար ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ղեկավարների դիրքերի բաշխումը նախապես էր արվել, իսկ Թրամփն ուղղակի զբաղեցրել է իր տեղը: