Նավթի համաշխարհային գները նվազում են

Նավթի համաշխարհային գները նվազում են

Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի ընթացքում նավթի համաշխարհային գները նվազում են: Այս մասին հայտնում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով առևտրի տվյալները: WTI տեսակի նավթի հուլիսի մատակարարումների ֆյուչերսային գործարքների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) նվազել է 0.31%-ով՝ մինչև 48.65 դոլար մեկ բարելի դիմաց: Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի հուլիսի մատակարարումների ֆյուչերսների գինը նվազել է 0.76%-ով՝ մինչև 50.93 դոլար՝ մեկ բարելի դիմաց: Վերջին անգամ Brent տեսակի մեկ բարելի նավթի գինը 51 դոլարից նվազել էր մայիսի 15-ին: Հիշեցնենք, որ նախօրեին  ՕՊԵԿ անդամ երկրները նավթի արդյունահանումը 9 ամսով կրճատելու որոշում են կայացրել: