Իրանը մտադիր է մեծացնել նավթի արդյունահանումը 20%-ով

Իրանը մտադիր է մեծացնել նավթի արդյունահանումը 20%-ով

Իրանն առաջիկա 5 տարում մտադիր է մեծացնել նավթի արդյունահանումը 20 տոկոսով՝ հասնելով օրական5 մլն բարելի։ Այս մասին Reuters գործակալության հետ զրույցում ասել է Իրանի նավթաարդյունահանման հարցերով նախարար Բիժան Զանգանեն։ Նրա խոսքով՝ նավթի արդյունահանման աճը պայմանավորված է նոր հանքերի մշակմամբ և արդեն մշակված օբյեկտներում տեխնոլոգիաների արդիականացմամբ։ Ապրիլի վերջին Զանգանեն հայտարարել էր, որ Իրանն օրական արդյունահանում է մոտ 3.8 մլն բարել նավթ։ Հիշեցնենք, որ 2016 թվականի նոյեմբերի 30-ին ՕՊԵԿ-ը պայմանավորվել էր հոկտեմբերյան մակարդակից արդյունահանման օրական մակարդակը կրճատել 1.2 մլն բարելով՝ նավթի գների կայունացման համար։ Գործարքի պայմաններով Իրանը ստացել էր հնարավորություն՝ հասցնելու արդյունահանումը մինչպատժամիջոցային մակարդակ։