Վենեսուելայում ցույցերի ընթացքում զոհվածների թիվը հասել է 60-ի

Վենեսուելայում ցույցերի ընթացքում զոհվածների թիվը հասել է 60-ի

Վենեսուելայում ապրիլի սկզբից շարունակվող հակակառավարական ցույցերի ընթացքում զոհվածների թիվը հասել է 60-ի։ Այս մասին հայտնում է Nacional պորտալը։ Նշվում է,որ զոհերից 3-ն իրավապահ մարմինների աշխատակիցներ են։ Մնացած զոհերը հանդիսանում են քաղաքացիական անձիք։ Նրանց թվում կա 14-18 տարեկան 9 դեռահաս։ Վենեսուելայում բողոքի զանգվածային ցույցերը սկիզբ են առել Գերագույն դատարանի որոշումից հետո՝ լրջորեն սահմանափակելու ընդդիմադիր Ազգային ժողովի իշխանությունը։ Որոշումն արդյունքում չեղարկվել է, սակայն ընդդիմության կողմնակիցները դուրս են եկել փողոցներ՝ դատարանի անդամների հրաժարականի և արտահերթ ընտրությունների անցկացման պահանջով։ Այժմ նրանք բողոքում են նաև հիմնադիր ժողովի գումարման դեմ՝ համարելով այն սահմանադրության փոփոխման փորձ։