G7-ի առաջնորդները Սիցիլիայում կքննարկեն ահաբեկչությունը, միգրացիան, առևտուրը

G7-ի առաջնորդները Սիցիլիայում կքննարկեն ահաբեկչությունը, միգրացիան, առևտուրը

Սիցիլիայում՝ Էթնա հրաբխային լեռան ստորոտին, Տաորմինա քաղաքում մայիսի 26-27-ը կանցկացվի «Մեծ յոթնյակի» երկրների (Մեծ Բրիտանիա, Իտալիա, Գերմանիա, Կանադա, ԱՄՆ, Ֆրանսիա և Ճապոնիա) նախագահների ու վարչապետեի հերթական հանդիպումը։ Գագաթնաժողովի ժամանակ կքննարկվի ահաբեկչության դեմ պայքարը և դրությունը Սիրիայում, Լիբիայում, Հյուսիսային Կորեայում, Հարավչինական ծովում, Ուկրաինայում։ Առաջնորդները կարծիքներ կփոխանակեն նաև Ռուսաստանի վերաբերյալ, կքննարեն համաշխարհային առևտրի և գլոբալ տաքացման հարցերը։ Կապված գագաթնաժողովի անցկացման հետ՝ իշխանությունները ձեռնարկել են անվտանգության աննախադեպ միջոցառումներ։ 11 հազար բնակչություն ունեցող քաղաք է ուղարկվել գրեթե նույնքան ոստիկան ու զինվորական։ Շենքերի տանիքներին կտեղակայվեն դիպուկահարներ։