Տարերային աղետները համաշխարհային տնտեսությանը տարեկան արժենում են 520 մլրդ դոլար

Տարերային աղետները համաշխարհային տնտեսությանը տարեկան արժենում են 520 մլրդ դոլար

Տարերային աղետների հետևանքները համաշխարհային տնտեսությանը տարեկան արժենում են 520 մլրդ դոլար և հանգեցնում 26 մլն մարդու աղքատացման։ Դա անթույլատրելի է, և միջազգային հանրությունը պետք է ընդունի միջոցառումներ՝ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի առաջին տեղակալ Ամինա Մուհամմադը՝ ելույթ ունենալով մեքսիկական Կանկուն քաղաքում Տարերային աղետների ռիսկի նվազեցման հարցերով համաժողովի բացմանը։ Այս մասին հայտնում է unmultimedia.org-ը։ «Գլխավոր քարտուղարն առաջնահերթ է համարում կանխումը՝ լինի դա հակամատություն, տարերային աղետների հետևանքներ կամ մարդկանց բարեկեցության դեմ որևէ այլ սպառնալիք։ Սպառնալիքների հետմղման լավագույն միջոցը ներառական և կայուն զարգացումն է, որը կօգնի վերացնել խնդիրների արմատական պատճառները»,-ասել է նա։ Ամինա Մուհամմադի խոսքով՝ կառավարությունները պետք է կանխման միջոցառումներին վերաբերվեն նույնքան լուրջ, որքան արդեն պատահած աղետների հետևանքների վերացմանը։ Նա կոչ է արել վերաբնակեցնել վտանգավոր գոտիներում բնակվող մարդկանց, պայքարել ապօրինի շինարարության դեմ, պաշտպանել շրջակա միջավայրն ու դիմակայել կլիմայի փոփոխմանը։