Ցուկերբերգը գիտական աստիճան է ստացել Հարվարդից հեռանալուց 12 տարի անց

Ցուկերբերգը գիտական աստիճան է ստացել Հարվարդից հեռանալուց 12 տարի անց

Facebook սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը Հարվարդում գիտական աստիճան է ստացել 12 տարի անց այն բանից հետո, երբ լքել է համալսարանը։ Այս մասին Ցուկերբերգը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։ «Մա՛մ, քեզ ասում էի չէ՞, որ կվերադառնամ ու կստանամ աստիճանը»,-գրել է նա։ Ցուկերբերգը դարձել է իրավաբանական գիտությունների դոկտոր։ 2004 թվականին Ցուկերբերգը դարձել է սոցցանցի հիմնադիրներից մեկը, իսկ հաջորդ տարի հեռացել համալսարանից՝ ընկերության զարգացմանն ավելի շատ ժամանակ հատկացնելու համար։