Ամերիկացիների 64%-ը Ռուսաստանին համարում է թշնամի. հարցում

Ամերիկացիների 64%-ը Ռուսաստանին համարում է թշնամի. հարցում

Fox News հեռուստաընկերության կողմից անցկացված հարցման տվյալներով՝ ամերիկացիների 64 տոկոսը Ռուսաստանին թշնամի է համարում ԱՄՆ-ի համար։ Այդպիսով, Ռուսաստանը հարցման մասնակիցների կարծիքով՝ 4-րդ տեղն է զբաղեցնում ոչ բարեկամական երկրների ցուցակում։ Նշվում է, որ 2013 թվականին Ռուսաստանին ոչ բարեկամական երկիր է համարել պատասխանողների 40 տոկոսը։ Հարցվածների 73 տոկոսը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, իրենց կարծիքով՝ ի դեմս Ռուսաստանի տեսնում է դաշնակցի։ Ամերիկացիների կարծիքով՝ ԱՄՆ-ի գլխավոր թշնամիների եռյակում են Հյուսիսային Կորեան (93 տոկոս), ինչպես նաև Իրանը (80 տոկոս) և Սիրիան (76 տոկոս)։