Սիրիայի արևելքում կոալիցիայի ավիահարվածը 35 խաղաղ բնակչի կյանք է խլել

Սիրիայի արևելքում կոալիցիայի ավիահարվածը 35 խաղաղ բնակչի կյանք է խլել

Առնվազն 35 խաղաղ բնակիչներ են զոհվել այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային հակաահաբեկչական կոալիցիայի ռազմաօդային ուժերը հարված են հասցրել ԴԱԻՇ-ի գրոհայինների վերահսկողության տակ գտնվող Սիրիայի արևելյան քաղաքին։ Այս մասին հայտնում է France Presse գործակալությունը՝ հղում անելով Լոնդոնում տեղակայված «Մարդու իրավունքների պաշտպանության մոնիտորինգի սիրիական կենտրոնին»։ Համաձայն նրա տվյալների՝ հարվածը հասցվել է Դեր Զոր նահանգի Մեյադին քաղաքին։ ԱՄՆ ռազմաօդային ուժերն աջակցություն են ցուցաբերում «Սիրիայի դեմոկրատական ուժեր» զինված կոալիցիայի կազմավորումներին, որոնք 2016 թվականի նոյեմբերի 6-ից սկսել են Ռաքքայի ազատագրման գործողությունը։ Ռաքքան գրավվել է 2013 թվականի մարտին և հռչակվել «խալիֆայության մայրաքաղաք»։