Դոն Պիպոն Հայաստան է եկել որդու հարսանիքը Երևանում կազմակերպելու համար. «Փաստ»

Դոն Պիպոն Հայաստան է եկել որդու հարսանիքը Երևանում կազմակերպելու համար. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Մամուլն արդեն գրել է, որ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունը Էջմիածնում ձերբակալել է զինված հանցախմբի, որը պատրաստվում էր սպանել քրեական հեղինակություն Վստրեչի Ապերին ու Հռոմից նոր վերադարձած Դոն Պիպոյին (Արթուր Ասատրյան): Մեր տեղեկություններով՝ Դոն Պիպոն, ով մեծ հեղինակություն ունի Հռոմում ու խոշոր բիզնեսներ Մոսկվայում, Հայաստան է եկել որդուն ամուսնացնելու: Հարսանիքի նախապատրաստական աշխատանքներն արդեն ավարտել էր, երբ երեկ ձերբակալեցին վերոնշյալ զինված խմբի անդամներին: Ո՞վ է պատվիրատուն: Առայժմ հայտնի չէ: Ինչ վերաբերում է հարսանիքին, ապա, մեր աղբյուրի վկայությամբ՝ Դոն Պիպոն Մոսկվայից արդեն բերել է թանկարժեք, շքեղ ավտոմեքենաներ` արարողությունը իրեն վայել անցկացնելու համար:   Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում