ՆԱՏՕ-ն կամրապնդի պաշտպանությունն ու կզարգացնի երկխոսություն Ռուսաստանի հետ

ՆԱՏՕ-ն կամրապնդի պաշտպանությունն ու կզարգացնի երկխոսություն Ռուսաստանի հետ

ՆԱՏՕ-ն կամրապնդի իր պաշտպանությունը և կզարգացնի երկխոսություն Ռուսաստանի նկատմամբ։ Այս մասին հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը Բրյուսելում անցկացված ՆԱՏՕ-ի մեկօրյա գագաթնաժողովի արդյունքներով մամլո ասուլիսի ժամանակ։ Այս մասին փոխանցում է TASS գործակալությունը։ «Այսօր մենք հաստատել ենք մեր երկկողմ մոտեցումը Ռուսաստանի հետ հարաբերություններում. մի կողմից ամրապնդելու պաշտպանությունը, մյուս կողմից՝ զարգացնելու երկխոսություն»,-ասել է նա։ Նրա խոսքով՝ ներկայում արդյունք կա երկու ուղղություններով էլ։ «Դաշինքի բոլոր անդամ-երկրները հանդես են եկել ոչ թե հակամարտության հրահրման, այլ դրա կանխման օգտին։ Մենք բաց ենք Ռուսաստանի հետ երկխոսության համար՝ թափանցիկության բարձրացման և ռիսկերի նվազեցման համար»,-նշել է գլխավոր քարտուղարը։ Սթոլթենբերգը նաև նշել է, որ Ռուսաստանի հանդեպ ՆԱՏՕ-ի երկրների դրքորոշումն ավելի միասնական է, քան սառը պատերազմից հետո երբևէ։ Նա հերթական անգամ ընդգծել է, որ դաշինքն առճակատում չի փնտրում Ռուսաստանի հետ։ «ՆԱՏՕ-ն պաշտպանական միություն է, ՆԱՏՕ-ն չի ձգտում Ռուսաստանի հետ առճակատման։ Ռուսաստանը մեր ամենախոշոր հարևանն է, և մենք ձգտում ենք ավելի կառուցողական հարաբերությունների»,-ասել է նա։