Քրեական հեղինակություն Ճաճոյի Էդոյի որդու վրա կինն արձակել է 7 կրակոց. Ուշագրավ մանրամասներ

Քրեական հեղինակություն Ճաճոյի Էդոյի որդու վրա կինն արձակել է 7 կրակոց. Ուշագրավ մանրամասներ

Վանաձորում տեղի ունեցած սպանության դեպքով «Փաստինֆո»-ին նոր մանրամասներ է հայտնի դարձել՝ սպանվածի վրա արձակվել է 7 կրակոց: Պարզվում է, որ կնոջ կողմից սպանված ամուսինը եղել է քրեական հեղինակություն Ճաճոյի Էդոյի որդին՝ Տիգրան Մարտիրոսյանը: Վերջիններիս ընտանիքում  վիճաբանությունն ու ծեծը պարբերական բնույթ է կրել, ամուսինը տարիներ շարունակ ծեծել ու նվաստացրել է կնոջը։ Դեպքի օրն էլ ամուսինը ծեծել է կնոջը, որի ժամանակ էլ կինն ամուսնու ատրճանակով կրակել է նրա վրա։ Մեր տեղեկություններով՝ «Մակարով» տիպի ատրճանակից արձակվել է 7 կրակոց: Ավելի վաղ Քննչական կոմիտեն պաշտոնական հաղորդագրությամբ հանդես եկավ՝ հայտնելով, որ մայիսի 25-ին՝ ժամը 00:50-ին, «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ահազանգ է ստացվել առ այն, որ իրենց մոտ է տեղափոխվել Լոռու մարզի 33-ամյա բնակչի դիակը: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը, և ձեռնարկված միջոցառումների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել, որ 33-ամյա տղամարդը կյանքի հետ անհամատեղելի վնասվածքն ստացել է տանը՝ կնոջ հետ վիճաբանության ժամանակ: Ըստ նախնական տվյալների՝ մայիսի 25-ին՝ ժամը 00:00-ի սահմաններում, ամուսնու հետ առաջացած վիճաբանության ժամանակ, Լոռու մարզի 32-ամյա բնակչուհին «Մակարով» տեսակի ատրճանակով կրակոցներ է արձակել ամուսնու ուղղությամբ ու սպանել նրան: Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին և 235-րդ հոդվածի 1-ին մասերով, որի նախաքննությունը հանձնարարվել է քննչական խմբին:   Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում