«Հայփոստ», «Հայֆիլմ»,«Հրազդանի մարզահամալիր» և այլ ընկերություններ մասնավորեցվելու են

«Հայփոստ», «Հայֆիլմ»,«Հրազդանի մարզահամալիր» և այլ ընկերություններ մասնավորեցվելու են

Այսօր կառավարության նիստում պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը ներկայացրեց գույքի մասնավորեցման մասին որոշում: Պետական մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագիրը մշակված է «Պետական գույքի մասնավորեցման մասին» օրենքին համապատասխան և նպատակաուղղված է սոցիալ-տնտեսական զարգացման և հարկաբյուջետային քաղաքականության հիմնական ուղղություններով սահմանված խնդիրների լուծմանը: 2017-2020թթ. մասնավորեցման առաջարկվող` պետական բաժնեմաս ունեցող ընկերություններից են` «Ագրոսպասարկում» ՓԲԸ-ն, Գորիսի «Բերրիություն» ԲԲԸ-ն, «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲ-ն, «Տավուշի ուսուցիչների վերապատրաստման կենտրոն» ԴՓԲԸ-ն, «Հայփոստ» ՓԲԸ-ն, «Հայավտոկայան» ՓԲԸ-ն, Տաշիրի կինոցանցի գույքը, «Համո Բեկնազարյանի անցան «Հայֆիլմ» կինոստուդիա ՓԲԸ-ն, «Ավտոմատիկա» ՓԲԸ-ն, «Ընդունելությունների տուն» ՓԲԸ-ն, «Հրազդանի մարզահամալիր» ՓԲԸ-ն, «Ձիասպորտի կենտրոն» ՓԲԸ-ն, «Երևանի ոսկերչական գործարան» ՓԲԸ-ն. «Երևանի ջրամատակարարման ուզեմաս» ԲԲԸ-ն, «Գեոէկոնոմիկա» ՓԲԸ-ն, «Բյուրեղ» հանքային ջրերի գործարան ԲԲԸ-ն, «Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն » ՓԲԸ, «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն»  ՓԲԸ-ն, «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» ՓԲԸ-ն, «Մաշկաբանության և  սեռավարակաբանական բժշկագիտական կենտրոն» ՓԲԸ-ն, «Դիլիջան»  մանկական  հակատուբերկուլյոզային առողջարան» ՓԲԸ-ն,  «Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների եվ դեռահասների առողջության ինստիտուտ» ՍՊԸ-ն,  «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ-ն, «Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիր»  ՓԲԸ-ն,  «Վարդենիսի ստոմատոլոգիական պոլիկլինիկա» և այլն: