Պարոն վարչապետի ղեկավարը Սերժ Սարգսյանն է․ Շարմազանով

Մեր կուսակցությունում  չի կարող լինել հակասություն։ Այս մասին այսօր, ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ  հայտարարել է Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով վարչապետի եւ ՀՀԿ վերնախավի միջեւ առկա լարվածության մասին տեղեկություններին։ «Մեր կուսակցությունում չի կարող լինել լարվածություն, թվացյալ շինծու հայտարաություններ են, մեր կուսակցությունում չկան թիմեր, մեր քաղաքական թիմի ղեկավարը Սերժ Սարգսյանն է, վարչապետը ՀՀԿ նախագահի տեղակալն է, այդ թիմի, այդ թվում՝ վարչապետի, քաղաքական ղեկավարը պարոն նախագահն է, մենք ընտրել ենք նախագահ Սերժ Սարգսյանին։ Խնդրում եմ չփնտրել մի բան, որը գոյություն չունի»,–ասել է Շարմազանովը։