Մանչեսթերում տեղի ունեցած ահաբեկչության հեղինակը Անգլիա է մեկնել Թուրքիայից

Մանչեսթերում տեղի ունեցած ահաբեկչության հեղինակը Անգլիա է մեկնել Թուրքիայից

Անգլիայի Մանչեսթեր քաղաքում մայիսի 22-ին տեղի ունեցած ահաբեկչության կազմակերպիչ Սալման Աբեդին Մեծ Բրիտանիա է մեկնել Թուրքիայից՝ հայտնում է Reuters-ը: Գերմանական հետախուզության ծառայության տվյալներով՝ մահապարտ ահաբեկիչը ահաբեկչությունից 4 օր առաջ Թուրքիայից մեկնել է Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաք, այնտեղից էլ՝ Մեծ Բրիտանիա: Թուրքիայի անվտանգության  գործակալությունը հայտնել է, որ եվրոպացի գործըկերներից որևէ նախազգուշացում չի ստացել Աբեդիի վերաբերյալ, այդ պատճառով էլ չի ձերբակալել նրան: