Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանն այցելել է Ուիլիամ Գլադսթոնի գրադարան

Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանն այցելել է Ուիլիամ Գլադսթոնի գրադարան

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Արմեն Սարգսյանն մայիսի 22-ին այցելել է Ուելսի Հոուրդեն բնակավայր, որտեղ գտնվում է ՄԹ նախկին վարչապետ, անվանի պետական գործիչ Ուիլիամ Գլադսթոնի գրադարանը։ Այս մասին  տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Այցի ընթացքում դեսպան Սարգսյանը հանդիպում ունեցավ Գլադսթոնի ժառանգ Չարլի Գլադսթոնի հետ, այցելեց Գլադսթոնի գրադարան, ինչպես նաև հյուրընկալվեց նաև գրադարանի հարևանությամբ գտնվող Սուրբ Դեինիոլ եկեղեցում։ Ծանոթանալով հայերին վերաբերող գլադստոնյան ժառանգությանը` դեսպան Սարգսյանը նշեց, որ այս հարուստ նույթերն ու վկայությունները կարող են լավ հիմք հանդիսանալ հայ-բրիտանական պատմական առնչություններն ուսումնասիրելու համար։ Գրադարանի տնօրինությունը և խորհրդի ղեկավարությունը կարևորեց Հայաստանի դեսպանի նախաձեռնած այցը և փոխշահավետ համագործակցության պատրաստակամություն հայտնեց։ Հանդիպման ավարտին դեսպան Սարգսյանը գրադարնին նվիրեց Հայաստանին, հայոց պատմությանը նվիրված մի շարք գրքեր։