Նյու Յորքում գործող «Լրագրողների պաշտպանության կոմիտեն» քննադատել է Ադրբեջանի կառավարությանը

Նյու Յորքում գործող «Լրագրողների պաշտպանության կոմիտեն» քննադատել է Ադրբեջանի կառավարությանը

Նյու Յորքում գտնվող «Լրագրողների պաշտպանության կոմիտեն» Ադրբեջանի կառավարությունից պահանջել է ազատ արձակել ձերբակալված լրագրող Նիջաթ Ամիրասլանովին՝ հայտնում է ադրբեջանական meydan.tv-ն: Ամիրասլանովը 30 օրով ձերբակալվել է ոստիկանության աշխատակիցների հրահանգներին չենթարկվելու մեղադրանքով: ԼՊԿ-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ծրագրի համակարգող Նինա Օգնիանովան  Ադրբեջանի իշխանություններին քննադատել է լրագրողներին հետապնդելու կապակցությամբ և պահանջել վերջ տալ այդ պրակտիկային: «Այդ երկրի իշխանություններին կոչ ենք անում դադարեցնել կեղծ մեղադրանքների միջոցով լրագրողներից վրեժխնդիր լինելու քայլերը»,- նշված է ԼՊԿ ներկայացուցչի հայտարարության մեջ: 2016-ի տվյալներով՝ Ադրբեջանը համարվում է լրագրողների նկատմամբ աշխարհում ամենաշատ գրաքննություն իրականացնող երկրներից մեկը՝ զբաղեցնելով 5-րդ տեղը աշխարհի ամենագրաքննվող տասը երկների շարքում: