Հայաստան-ԵՄ հաձայնագրի ստորագրման համար սեղանին դրված թիրախային ամսաթիվը նոյեմբերն է. Սվիտալսկի

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկի պատասխանեց ՀՀ - ԵՄ համաձայնագրի ստորագրման ժամկետներին վերաբերող հարցերին: «Երկու օր առաջ, երբ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մեկնեց Բրյուսել՝ ԵՄ –ՀՀ համագործակցության խորհրդի նիստին մասնակցելու, հույս հայտնեց, որ համապարփակ և ընդլայնված համաձայնագիրը կստորագրվի նոյեմբեր ամսին՝մինչև Բրյուսելում կկայանա արևելյան գործընկերության գագաթնաժողովը: Այժմ համաձայնագիրը մշակման փուլում է, եվրոպական հանձնաժողովի համապատասխան հանձնաժողովը բառ առ բառ ամեն եզրույթ ուսումնասիրում է, որպեսզի համաձայնագիրը համապատասխանի սպասվող պահանջներին: Թիրախային ամսաթիվը նոյեմբերն է»,- նշեց Սվիտալսկին: ԵՄ դեսպանի դիտարկմամբ՝ համաձայնագրի հաստատման համար կանաչ լույս պետք է վառեն նաև ԵՄ անդամ պետությունները, նա հույս հայտնեց , որ հաստատումը շուտով կլինի, և միայն գործընկերության գերակայության հաստատումից հետո ներդրումների թվային դրսևորումը հայտնի կլինի: Դեսպանի խոսքով՝ Հայաստան-ԵՄ հաձայնագրի ստորագրման համար սեղանին դրված թիրախային ամսաթիվը նոյեմբերն է: Մանրամասները՝ տեսանյութում: