Էրդողանը և Մակրոնը քննարկել են ԵՄ-Թուրքիա հարաբերությունների ճգնաժամը հաղթահարելու ուղիները

Էրդողանը և Մակրոնը քննարկել են ԵՄ-Թուրքիա հարաբերությունների ճգնաժամը հաղթահարելու ուղիները

Ֆրանսիայի և Թուրքիայի նախագահներ Էմանուել Մակրոնը և Ռեջեփ Էրդողանը Բրյուսելում բանակցությունների ժամանակ քննարկել են ԵՄ-ի և Թուրքիայի միջև ստեղծված հարաբերությունների փակուղուց դուրս գալու ուղիները՝ տեղեկացնում է Anadolu-ն: Էրդողանը Մակրոնի հետ հանդիպել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանականերում: Փակ հանդիպումը, որին մասնակցել է նաև Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, տևել է 45 րոպե: Կողմերը հանդիպման ընթացքում քննարկել են Սիրիայում, Իրաքում իրավիճակը, ինչպես նաև տարածաշրջանային այլ հարցեր: Կարևորվել է բոլոր ահաբեկչական խմբավորումների, այդ թվում՝ ԴԱԻՇ-ի և Քրդստանի աշխատավորական կուսակցության դեմ համատեղ պայքարի կարևորությունը: Մակրոնը և Էրդողանը համաձայել են, որ Ֆրանսիայի և Թուրքիայի միջև առևտրաշրջանառությունը անհրաժեշտ է հասցնել 20 մլրդ. եվրոյի: