Մայիսի 26-29-ը Թբիլիսիում տեղի կունենա ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանը

Մայիսի 26-29-ը Թբիլիսիում տեղի կունենա ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանը

Մայիսի 26-29-ը Վրաստանում տեղի կունենա ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանը` տեղեկացնում է apsny.ge-ն: Վրաստանի կառավարության նիստի ժամանակ վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին խոսել է հարցի կարևորության մասին: «Սա շատ կարևոր իրադարձություն է, ՆԱՏՕ-ի ոչ անդամ երկրում նման բարձր մակարդակի համաժողով է տեղի ունենում: ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի անդամները կընդունեն Վրաստանի Եվրաատլանտյան ինտեգրմանն աջակցող փաստաթուղթ: Կարծում ենք՝ նման միջոցառումներ Վրաստանում կազմակերպելը շատ կարևոր է»,- հայտարարել է Կվիրիկաշվիլին: