Ադրբեջանի կառավարությունը չի կարողացել իրականություն դարձնել 2016-ի ՀՆԱ կանխատեսումները

Ադրբեջանի կառավարությունը չի կարողացել իրականություն դարձնել 2016-ի ՀՆԱ կանխատեսումները

Ադրբեջանի հաշվիչ պալատը բյուջեի կատարողականի փաստաթղթերում ներկայացրել է երկրի 2016-ի ՀՆԱ ցուցանիշները՝ հայտնում է ադրբեջանական marja.az-ը: Ադրբեջանի հաշվիչ պալատի փոխանցմամբ` Ադրբեջանի ՀՆԱ-ն 2016-ին նվազել է 3,1 տոկոսով: Ադրբեջանի ՀՆԱ ծավալը 2016-ին կազմել է 60 մլրդ 393,6 մլն մանաթ: Հաշվիչ պալատը ներկայացրել է նաև երկրի նավթային և ոչ նավթային հատվածների ՀՆԱ ցուցանիշները, որոնց համաձայն` նավթային հատվածում 2015-ի համեմատ եղել է  4,5 տոկոս նվազում, իսկ ոչ նավթային հատվածում` ՀՆԱ տեսակարար կշիռը 2015-ի 66,6-ի փոխարեն կազմել է 65,9 տոկոս: Ադրբեջանի նավթային հատվածը, Ադրբեջանի վիճակագրության պետական կոմիտեի տվյալներով, 2016 թվականի ընթացքում աճ չի գրանցել: Ադրբեջանի կառավարությունը 2016-ի համար կանխատեսել էր ՀՆԱ 2,8 տոկոս աճ, ինչը, սակայն, իրականություն չդարձավ երկրում սկսված խորը տնտեսական ճգնաժամի պատճառով, ինչը հարվածել է Ադրբեջանի տնտեսության բոլոր ոլորտներին: Ադրբեջանի տնտեսության մեջ ճգնաժամային իրավիճակը սկսել է խորանալ 2014թ-ից, երբ համաշխարհային շուկայում սկսեցին էժանանալ ածխաջրրածինները, որոնց վրա էլ հիմնականում հենված է ադրբեջանի տնտեսությունը: