Իրանում կառուցել են երրորդ ստորգետնյա գործարանը՝  հրթիռների արտադրության համար

Իրանում կառուցել են երրորդ ստորգետնյա գործարանը՝ հրթիռների արտադրության համար

Իրանը կառուցել է երրորդ ստորգետնյա գործարանը՝ հրթիռային սպառազինման արտադրության համար: Ինչպես հաղորդում է Fars գործակալությունը, այս մասին հայտարարել է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմա-տիեզերական ուժերի հրամանատարը: «Մենք սիստեմատիկ հզորացնում ենք պաշտպանական ներուժը: Կարող ենք հայտարարել, որ վերջին տարիներին Իրանում կառուցվել է հրթիռի արտադրության երեք ստորգետնյա գործարան»,-ասել է գեներալ Հաջիզադեն: Նա նաև նշել է, որ «երկիր-երկիր» դասի նոր բալիստիկ հրթիռը կստանա «Դիզֆուլ» անվանումը: