Ինչից են այժմ վախենում Թուրքիայի հայերը. Գարո Փայլյան

Ինչից են այժմ վախենում Թուրքիայի հայերը. Գարո Փայլյան

Իմ տատը, որը վերապրել է Հայոց ցեղասպանությունը, չէր ցանկանում խոսել այդ ողբերգական իրադարձությունների մասին և խնդրում էր ինձ լռել: Այս մասին Horizon կանադա-հայկական պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է հայկական ծագում ունեցող Թուրքիայի խորհրդարանի անդամ Գարո Փայլյանը: «Մանուկ հասակում շատ էի լինում Թուրքիայի տարբեր քաղաքներում: Երբ մարդիկ իմանում էին, որ հայ եմ, սկսում էին պատմել իրենց հայ նախնիների մասին կամ, որ իրենց գյուղն իսլամացվել է: Թուրքիայում մարդիկ իրենց հայկական ծագման մասին սկսել են խոսել միայն Հրանտ Դինքից հետո»,-ասել է նա: Հայ պատգամավորի կարծիքով՝ Թուրքիայում այսօր էլ շատ հայեր վախենում են բարձրաձայնել իրենց ծագման մասին և չեն ցանկանում քննարկել Հայոց ցեղասպանության հարցը: Թուրքիայում հայերի լռությունն անվտանգություն չի ապահովի նրանց համար, Հայոց ցեղասպանության զոհերից շատերը ևս ռակյաց էին՝ ասել է Դինքը: