Մենք կորցրեցինք ժողովրդավարական առավելությունը, մսխեցինք անկախության 25 տարիները. Րաֆֆի Հովհաննիսյան

Մենք կորցրեցինք ժողովրդավարական առավելությունը, Վրաստանը այն շահեց. ոչ ոքի մեղքով չէ՝ ո՛չ Թուրքիայի, ո՛չ Ադրբեջանի, ո՛չ էլ որևէ այլ մեկի, որ մենք մսխեցինք անկախության 25 տարիները: Այս մասին Երևանում անցկացվող «Անցումային շրջանի ավարտը․ Հայաստանը 25 տարի անց․ հիմա՞ ինչ» խորագրով գիտաժողովին ասաց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: «Հայաստանում փաստացի 25 տարի է դե յուրե իշխանություն չունենք: Չգիտեմ պատմական որևէ ժամանակ կգա՞, նոր խորհրդարանի պայմաններում այլ փուլ կոտնակոխե՞նք»,- նշեց Ր. Հովհաննիսյանը՝ հավելելով, որ այս քննարկումների համատեքստում  հարց է առաջանում Հայաստանի ապագայի մասին: Մանրամասները՝ տեսանյութում: