Բարեգործությունն ու դրամական փոխանցումները սպանում են Հայաստանի ապագան ու նպաստում «յոլա գնալուն»․ Ռուբեն Վարդանյան

Անցման, փոփոխության և մեկ համակարգից մյուսը անցնելու համար անհրաժեշտ է ցատկել վերև, հակառակ դեպքում դու չես փոխվի: Այս մասին Երևանում անցկացվող երկօրյա գիտաժողովին՝ «Անցումային շրջանի ավարտը․ Հայաստանը 25 տարի անց․ հիմա՞ ինչ» խորագրով գիտաժողովին անցումային հաջորդ փուլին մոտենալու մասին ասաց բարեգործ, գործարար Ռուբեն Վարդանյանը՝ պատմելով ՏաԹևեր նախագծի, Դիլիջանի միջազգային դպրոցի և հաջողված այլ նախագծերի մասին, որոնց սկզբնական շրջանում շատերը, նրա խոսքով, չէին հավատում, և իրեն փորձում էին հետ պահել այդ «խենթ գաղափարներից»։ Նա նաև նշեց, որ շատերը քննադատեցին նաև Դիլիջանի դպրոցի կառուցումը և իզուր համարեցին ներդրումը դրա համար: «Այսօր Դիլիջանում սովորում են երեխաներ 75 երկրներից՝ Ճապոնիայից մինչև Զիմբաբվե, Չիլի, ամբողջ այս տարածաշրջանից, այդ թվում՝ ութ երեխա Թուրքիայից»,- ասաց Վարդանյանը՝ հավելելով, որ ուրախ կլինեին, եթե ադրբեջանցի երեխաներ նույնպես ուսանեին այնտեղ, քանի որ «մի օր նորից միասին ենք ապրելու»։ «Մեր այսօրվա տեսլականն է՝ հայ ազգը, որն ապրում է Հայաստանում առողջ, լավ կրթված, ստեղծագործում է, զբաղվում գիտությամբ և նորարարությամբ շատ արդի և պրոֆեսիոնալ էկոհամակարգում, որը ներառում է ենթակառուցվածքներ, օրենսդրություն և շրջակա միջավայր՝ Հայաստանը դարձնելով ազգամիջյան կապերի և շփումների հանգույց՝ պահպանելով ազգային ինքնությունը»,- նշեց Վարդանյանը։ Մանրամասները՝ տեսանյութում: