Ինչո՞ւ ենք հասել այս վիճակին. Կարեն Կարապետյանը՝ Արտեմ Ասատրյանին

Կառավարության այսօրվա նիստում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արտեմ Ասատրյանը ներկայացրեց «Բյուջետային համակարգի մասին» և «Գնումների մասին» օրենքներում փոփոխությունների կատարելու մասին որոշումը: Արտեմ Ասատրյանի խոսքով՝ այս ոլորտում խնդիր է եղել, քանի որ տվյալ գործընթացն իրականացնող կազմակերպություններից մեկի կողմից այս որոշումը բողոքարկվել է։ «Ճի՞շտ եմ հասկանում, որ դուք վերլուծել եք, և կառավարության կողմից բոլոր գործառույթները ժամանակին պատշաճ կազմակերպվե՞լ են», - հետաքրքրվեց վարչապետ Կարեն Կարապետյանը, ինչին Արտեմ Ասատրյանը դրական պատասխան տվեց։ «Այդ դեպքում ինչո՞ւ ենք հասել այս վիճակին, եթե ամեն տարի նման պատկեր լինի, մի աղբյուրից պիտի գնվեն այդ բոլոր անհրաժեշտ միջոցները», - արձագանքեց Կարեն Կարապետյանը։