Բացառիկ համագործակցություն ԱԳԲԱ Լիզինգի և Ցեպելին Արմենիայի (Zeppelin Armenia) միջև

Բացառիկ համագործակցություն ԱԳԲԱ Լիզինգի և Ցեպելին Արմենիայի (Zeppelin Armenia) միջև

ԱԳԲԱ Լիզինգի և Caterpillar-ի պաշտոնական գործարքառու Ցեպելին Արմենիայի (Zeppelin Armenia) միջև կնքվել է բացառիկ համագործակցության պայմանագիր, համաձայն որի ԱԳԲԱ Լիզինգի հաճախորդները այսուհետ կկարողանան ձեռք բերել CAT տեխնիկա՝ սկսած տարեկան 4.5% տոկոսադրույքից: ԱԳԲԱ Լիզինգի և Հայաստանում Caterpillar-ի պաշտոնական գործարքառու Ցեպելին Արմենիայի (Zeppelin Armenia) միջև տարիների հաջողված համագործակցությունն իր դերն է ունեցել ՀՀ տնտեսության տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող ընկերությունների զարգացման հարցում, իսկ այժմ, շնորհիվ իջեցված տոկոսադրույքների, հաճախորդների կողմից կատարված ներդրումը ոչ միայն կբարձրացնի արտադրողականությունը, այլև ֆինանսական տեսանկյունից կլինի արդարացված: ԱԳԲԱ Լիզինգի և Ցեպելին Արմենիայի (Zeppelin Armenia) համատեղ իրականացրած գործարքների ծավալն արդեն անցնում է 8 մլրդ ՀՀ դրամը: ԱԳԲԱ Լիզինգը հիմնադրվել է 2003թ., հանդիսանում է ՀՀ առաջին մասնագիտացված լիզինգային ընկերությունը և Հայաստանի լիզինգային շուկայի բացարձակ առաջատարը: ԱԳԲԱ Լիզինգի հիմնական բաժնետերերն են ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկը` 54% և Сredit Agricole Leasing & Factoring-ը` 38% մասնաբաժիններով: