Դպրոցներում՝ ոչ, բայց ծնողները դպրոցից դուրս են գումարը հավաքում. Լևոն Մկրտչյանը՝ «Վերջին զանգի» դրամահավաքների մասին

ՀՀ կրթության ու գիտության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Մկրտչյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադառնալով «Վերջին զանգի» հետ կապված դրամահավաքներին, նշեց, որ հասարակությանը պետք է  փոխել. «Այսինքն` հասկացնենք, որ այդ շքեղ ռեստորաններում միջոցառում անելը կամ ստիպողաբար դրամ հավաքելը լավ դեպք չէ»: Նա նաև նշեց, որ հնարավոր է, դպրոցներում դրամ չեն հավաքում, բայց ծնողական կոմիտեները դպրոցից դուրս են այդ գումարը հավաքում. «Այս դեպքում շատ վատ վիճակի մեջ են հայտնվում այն ծնողները, ովքեր այսօր սոցիալապես ավելի վատ վիճակում են, քան մյուսները և այստեղ առաջանում են շատ հարցադրումներ. մարդիկ հիմա անհարմար զգալով պարտք են վերցնում, որ երեխաների համար միջոցառում կազմակերպեն»: Լևոն Մկրտչյանը, սակայն, խոստովանեց, որ ավանդույթը հին է, դեռ իրենց ժամանակներում էին «Վերջին զանգի» միջոցառումը նշում ռեստորաններում։ Մանրամասները տեսանյութում: