Ալեք Ենիգոմշյանը այցելեց կառավարության դիմաց նստացույցի նստած Վոլոդյա Ավետիսյանին

Ալեք Ենիգոմշյանը այցելեց կառավարության դիմաց անժամկետ նստացույց սկսած Վոլոդյա Ավետիսյանին: Հիշեցնենք՝ այսօր «Վարդաշեն» ՔԿՀ-ից ազատ է արձակվել 6 տարվա ազատազրկման դատապարտված՝ պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը։ Նա շտապել է կառավարության շենքի մոտ, հայտարարել է, որ շարունակելու է պայքարը, անժամկետ նստացույց է սկսել ի պաշտպանություն դատապարտյալների իրավունքների։ Ալեք Ենիգոմշյանի հետ զրույցում նա նշեց. «Ամեն ինչ լավ է, տրամադրությունս էլ է լավ, առողջությունս էլ է լավ»: Ի պատասխան Ալեք Ենիգոմշյանի հարցի, թե ինչ ծրագրեր ունի առաջիկայում, Վոլոդյա Ավետիսյանը պատասխանեց. «Ծրագիրս Հայաստանը փրկելն է, թե ոնց, ժամանակը ցույց կտա»: Մանրամասները՝ տեսանյութում: