Հայաստանում տեղեկատվության ազատության մասին օրենքը բազմաթիվ թերություններ ունի. գերմանացի փորձագետ

«Տեղեկատվության ազատության մասին» օրենքում բազմաթիվ թերություններ կան,- այս մասին այսօր օրենքի նախագծի վերաբերյալ կազմակերպած կլոր-սեղան քննարկման ժամանակ ասաց «Տեղեկատվության ազատության մասին» նոր օրենքի Կլոր-սեղանի կազմակերպիչ Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) փորձագետ, Համբուրգի համալսարանի պրոֆեսոր Օտտո Լուխտերհանդթը: Նրա խոսքով՝ տեխնիկական առումով այս օրենքի նախագիծը դեռևս բարելավման կարիք ունի: Գերմանացի փորձագետն անդրադարձավ 2-րդ, 3-րդ, 31-րդ, 39-րդ, 51-րդ և մի շարք այլ հոդվածների՝ ներկայացնելով թերությունները և ենթարկելով քննադատության: Նրա համոզմամբ՝ պաշտոնատար անձինք միշտ էլ ձգտել են սովորական քաղաքացիներից գաղտնի պահել տեղեկությունները, քանի որ, ըստ նրա՝ տեղեկություն ունենալը նշանակում է նաև իշխանություն ունենալ: Միևնույն ժամանակ, փորձագետը նշեց, որ տեղեկատվության ազատության հիմնական իրավունքի մասին խոսելիս պետք է հաշվի առնել այն, որ հնարավոր են նաև բախումներ քաղաքացու և պետության շահերի միջև: Մանրամասները՝ տեսանյութում: