«Մանչեսթեր Յունայթեդ»-ը նվաճեց գավաթը. Մխիթարյանի ֆանտաստիկ գոլի պատմական նշանակությունը

«Մանչեսթեր Յունայթեդ»-ը նվաճեց գավաթը. Մխիթարյանի ֆանտաստիկ գոլի պատմական նշանակությունը

Պատմության ընթացքում առաջին անգամ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը նվաճեց Եվրոպա լիգայի խաղարկության գավաթը: Նվաճեց շնորհիվ Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի, ով առաջին հայաստանցի ֆուտբոլիստն է, որը մասնակցելով իր նշանակությամբ Եվրոպայում երկրորդ կարեւոր մրցաշարի եզրափակչին աչքի ընկավ նաեւ հեղինակած տպավորիչ գոլով: Առաջին կեսում Պոգբայի խփած գնդակից հետո «Յունայթեդը զիջել էր նախաձեռնությունը եւ թվում էր թե հոլանդական ակումբը կհավասարեցնի հաշիվը: Երկրորդ կեսի արդեն երրորդ րոպեին Մխիթարյանը ֆանտաստիկ հարվածով վճռեց հանդիպման ելքը: Համաձայնվեք, որ եթե մեր ֆուտբոլիստը չգրավեր մրցակցի դարպասը ապա անգլիական ակումբը կկանգներ դժվարությունների առջեւ քանզի «Այաքսը» գործում էր մոտիվացված եւ սուր: Սպասվածի համաձայն մեր հավաքականի ավագը խաղաց ձախ կիսապաշտպանի դիրքում կատարելով հսկայական աշխատանք: Կրկին անգամ համոզվեցինք, որ Մխիթարյանը, հատկապես, հաջող է համագործացում Մատային եւ Պոգբայի հետ: Խաղային այս եռյակը, ըստ էության, դարձավ Մոուրինյոյի հաղթաթուղթը եզրափակիչ մրցավեճում: Նկատենք նաեւ, որ «Այաքս»-ի դեմ Մխիթարյանը խաղաց եւ որպես պաշտպան եւ որպես կիսապաշտպան եւ որպես հարձակվող: Հայ ֆուտբոլիստը «Յունայթեդ»-ին պարգեւեց տիտղոս, ինչպես նաեւ Չեմպիոնների լիգայի խաղարկության խմբային փուլի ուղեգիր: Մեր ֆուտբոլիստի կողմից սա մեծ նվեր էր նաեւ Անգլիային: Չեմպիոնների լիգայի գալիք խաղարկությունում Անգլիան Եվրոպայում միակն երկիրն է ով կունենա 5 ներկայացուցիչ: Մասնավորապես, այս երկիրը կներկայացնեն Պրեմիեր լիգայում առաջին չորս հորիզոնականը զբաղեցրած «Չելսին», «Տոտենհեմը», «Մանչեսթեր Սիթին», «Լիվերպուլը,» ինչպես նաեւ «Մանչեսթեր Յունայթեդը»: Ի դեպ, Մխիթարյանը ճանաչվեց նաեւ Եվրպա լիգայի խաղարկությունում «Յունայթեդ»-ի լավագույն ռմբարկու խփելով 6 գնդակ: Սա բավական բարձր արդյունք է մի ֆուտբոլիստի համար ով 2016 թվականի ամռանը նորամաուտը նշեց «Յունայթեդ»-ում: Կարելի է ասել, որ Զլատան Իբրահիմովիչի ծանր վնասվածք ստանալուց հետո Մխիթարյանը ստանձնեց «Յունայթեդ»-ի առաջատարի պարտականությունը: Ուշագրավ է, որ եզրափակչում Մխիթարյանը «Այաքս»-ի դարպասը գրավեց Զլատանի դիրքից նրա ոճով: Հանդիպումից հետո տարատեսակ ֆուտբոլային ֆորումներում անգլիացի երկրպագուները շնորհակալություն են հայտնել հենց Մխիթարյանին: Նրանց կարծիքով հայ ֆուտբոլիստը լավագույն էր «Այաքս»-ի հետ խաղում: Գավաթը ստանալու արարողությանը Մխիթարյանը ներկայացավ Հայաստանի պետական դրոշով: Այս կերպ մեր ֆուտբոլիստը իր մեծ նվաճում կիսեց իր հայրենիքի հետ աշխարհին ցույց տալով որ աշխարհում հեղինակավոր այս մրցաշարի գլխավոր ֆիգուրներից մեկը հայ է:  Տեղափոխվելով «Մանչեսթեր Յունայթեդ» Մխիթարյանը բավական դժվար ճանապարհ անցավ: Ամրապնդվելով թիմի մեկնարկային կազմում նա ապացուցեց որ թիմի առանցքային մասնիկներից մեկն է: Հայ ֆուտբոլիստի շնորհիվ «Յունայթեդ»-ը հաղթեց բազմաթիվ կարեւորագույն հանդիպումներում: «Այաքս»-ի դարպասը խփած գնդակը Մխիթարյանի 11-րդ գոլն էր ընթացիկ մրցաշրջանում: Այն, ըստ էության, իր գեղեցկությամբ եւ նշանակությամբ «Մանչեսթեր»-ի կազմում նրա հեղինակած լավագույն գնդակն էր: Նախօրեին Մխիթարյանը հայտարարել էր, որ Ստոկհոլմում կայանալիք եզրափակիչը հանդիպումը կարեւորագույններից է լինելու իր կյանքում: Արդեն իսկ փաստ է, որ «Այաքս»-ի հետ մրցավեճը նրա համար ոչ կարեւորագույն եւ նշանակալի հանդիպումն էր: Ավելին, սա Մխիթարյանի կարիերայի մեծագույն նվաճումն է: Հաջորդ հանդիպումը Մխիթարյանն արդեն կանցկացնի Երեւանում հունիսի 4-ին «Սենթ Քիթս» եւ «Նեւեիս»-ի հետ ընկերական խաղում: Հունիսի 10-ին էլ կկայանա աշխարհի առաջնության ընտրական փուլի Մոնտենեգրո-Հայաստանը խիստ կարեւոր հանդիպումը: