Թվում է, թե ԵՏՄ երկրներն իրար մեջ խնդիրներ չունեն, բայց դա միայն արտաքուստ է այդպես. Գագիկ Մակարյան

Հայաստանի գործատուների հանրապետական միությունը տասը տարեկան է: Այս տարիների ընթացքում ի՞նչ ուղղությամբ է շարժվել միությունը և ի՞նչ արդյունքներ է գրանցել, այժմ զարգացման և համագործակցության ի՞նչ հեռանկարներ կան. մայիսի 24-ին Երևանում տեղի ունեցած միջազգային գործարար համաժողովի ընթացքում քննարկվեցին այս հացերը: Ներկա էին պետական մարմինների, միջազգային կազմակերպությունների, ՀԳՀՄ հայաստանյան և այլ երկրների գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, ՀԳՀՄ անդամներ: Շնորհանդեսի ժամանակ ելույթ ունեցավ Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը: ՀԳՄ-ն համագործակցում է 25 երկրների հետ, թեև շատ երկրների հետ է իրենց կապը: Գագիկ Մակարյանի հավաստմամբ՝ Լեհաստանի հետ քննարկում է ընթանում, որպեսզի իրենց երկրի տարիների փորձն օգտագործվի Հայաստանում՝  հատկապես ինովացիոն տնտեսության ճանապարհով գնալու հարցով: ՀԳՄ նախագահը նաև նշեց, որ Բուլղարիան հետաքրքրված է աշխատուժի պաշտոնական փոխանակման հարցով և մեքենաշինությամբ: Գ. Մակարյանի խոսքով՝ աշնանը ԵՄ հետ կստորագրվի համագործակցության համաձայնագիրը,  որի շրջանակներում Հայաստանը համարյա նույն ծրագրերը (չնչին տարբերությամբ), կարող է իրականացնել, ինչ որ նախատեսված էր 2013թ. խոր, համապարփակ առևտրային համաձայնագրով, և իր կապերը կարող է զարգացնել: Մակարյանը նաև հավելեց, որ այսօր ՀՀ-ն արդեն բազմաթիվ ծրագրերի շրջանակում ունի ակտիվ համագործակցություն ԵՄ երկրների հետ: Մակարյանի խոսքով՝ թվում է, թե ԵՏՄ երկրներն իրար մեջ խնդիրներ չունեն, բայց դա միայն արտաքուստ է այդպես. «Ստորջրյա քարեր կան, որ պետք է հայտնաբերվեն և հղկվեն»: Մանրամասները՝ տեսանյութում: